Լուրեր

Կուսակցական հանդիպումներ Կենտրոնում և Նոր Նորքում

25.11.2015

Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։
Նոյեմբերի 25-ին, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն նախ այցելել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպություն: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ Կենտրոն տ/կ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը, տարածքային խորհրդի անդամներն ու կուսակցական ակտիվը:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տարածքայինի խորհրդի նիստ և քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպությունում, որին ներկա են եղել խորհրդի նախագահ Արմեն Ուլիխանյանը, թիվ 001 ընտրատարածքի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, տարածքային խորհրդի անդամներն ու կուսակցական ակտիվը:
Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին