Լուրեր
29.08.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ
«Խոր ցավով տեղեկացա մեր տաղանդաշատ հայրենակցի՝ աշխարհահռչակ գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյանի) մահվան մասին: Ժանսեմի՝ յուրատեսակ ոճ ունեցող բարձրարժեք ստեղծագործությունները ցուցադրված են աշխարհի հայտնի պատկերասրահներում եւ ներառված են տարբեր հավաքածուներում: Ժանսեմն առանձնահատուկ սիրով էր լցված հայրենիքի հանդեպ՝ կամրջելով հայ-ֆրանսիական մշակութային կապերը եւ երկու երկրներին ու ժողովուրդներին: Ցավակցում եմ մեծ նկարչի հարազատներին, մերձավորներին, նրա արվեստի բազմաթիվ... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բրազիլիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 29-ին ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մոնտեյրուին: Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջեւ համագործակցությունը կզարգանա եւ կխորանա: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը բազմակողմ... ավելին →
Տիգրան Սարգսյանը և Վրաստանի փոխվարչապետը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Մեծապես կարևորելով Վրաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը՝ վարչապետը նշել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել՝ երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման համար: Դա բխում է մեր ժողովուրդների շահերից: Պետք է ստեղծենք ընդհանուր տարածք, որտեղ մեր ժողովուրդները կգործեն ազատ, կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչը կստեղծի... ավելին →
Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերն ու խոսել նոր ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին: Հանրակրթության վարչության պետը նշել է, որ ամբողջությամբ ավարտելով դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման ապահովման հարցը, շարունակվում են դրանց վերանորոգման ուղղությամբ աշխատաքները: 2013 թվականին Երևանի քաղաքապետի... ավելին →
Մայրաքաղաքի համաբուժարան չունեցող 2 թաղամասերում կբացվեն բուժկետեր
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 22 համաբուժարանների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման և կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նախ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել համաբուժարանների տնօրեններին` <<Երևանյան ամառ-2013>> ծրագրի շրջանակում... ավելին →
Կառավարությունն աշխատում է այս տարի ևս տնտեսական բարձր ցուցանիշներ ապահովելու վճռականությամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմք ընդունելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի 2012թ. ապրիլին կայացած նիստի արձանագրությունը, «Օրենսդրությունը կարգավորող ազգային կենտրոն» պետական հիմնարկն ուսումնասիրել է առողջապահության, մասնավորապես դեղերի հսկողության ոլորտը` նպատակ ունենալով կրճատել ու պարզեցնել այն կարգավորող իրավական ակտերը: Կատարված աշխատանքի արդյունքում մշակվել են... ավելին →