Լուրեր

Վարչապետը մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը

06.12.2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ժամը 12:00-ին, Երևանի Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված թիվ 10/8 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Քվեարկեցի հանուն մեր ապագայի և կայուն զարգացման: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, դա մեզ համար շատ կարևոր է: Թող մեր ժողովուրդը, մեր հասարակությունը որոշի՝ «այո» կամ «ոչ»»: «Հանդուրժողականության կոչ եմ անում բոլորին. տանք հնարավորություն՝ ժողովուրդը որոշի: Իշխանության համար ընդունելի կլինի յուրաքանչյուր տարբերակ»:

← Վերադառնալ ցուցակին