Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ արդեն ավելի քան մեկ տարվա պատմություն ունեցող Երևանի և Ստեփանակերտի համագործակցությունն իսկապես հաջողված է և արդյունավետ: <<Երևանն ու Ստեփանակերտն այսօր արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել... ավելին →
Հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Նոյեմբերի 11-ի առավոտյան Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել նաև Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների շիրիմներին: ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով, ինչի մասին նախագահին պարբերաբար զեկուցում է Ստեփանակերտի քաղաքապետն ու նաև հավելել, որ Երևանի քաղաքապետի յուրաքանչյուր այցով սկիզբ է դրվում... ավելին →
Վարչապետ Տիգրան Սարգսյանի անունից երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրվել է տոնական ընդունելություն, որին ներկա են եղել բազմաթիվ ուսանողներ և երիտասարդ գործիչներ: Շնորհավորելով ներկաներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ընդունելությունը բացառիկ հնարավորություն է շփվելու երիտասարդների հետ, ավելի լավ հասկանալու, թե ինչ խնդիրներով են նրանք ապրում, ինչպիսի նպատակներ ունեն և ՀՀ կառավարությունն ինչպես կարող է օժանդակել՝ դրանք լուծելու համար:... ավելին →
Ազգային ժողովը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը
Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչներին, այնուհետեւ ներկայացրեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք հաստատվեցին ԱԺ պատգամավորների քվեարկությամբ: ԱԺ նախագահը ողջունեց նաեւ Ազգային ժողովի «բաց դռներ» ծրագրի շրջանակներում օրենսդիր մարմնում գտնվող եւ ԱԺ նիստի ընթացքին հետեւող Վանաձորի մի շարք միջնակարգ... ավելին →
Տիգրան Սարգսյանը պատասխանել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին հուզող հարցերին
Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը Ծաղկաձորում հանդիպել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված կուսակցական եռօրյա ճամբարի մասնակիցներին: Հավաքի ընթացքում, որը կազմակերպվել է երիտասարդության տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում, երիտասարդ կուսակցականներին են ներկայացվել ընտրությունների միջոցով ընտրված ՀՀԿ տարածքային կազմակերպությունների նոր... ավելին →