Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության ժողովը

16.02.2016


2016թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության ժողովը ՀՀԿ ագարակի շրջանային կազմակերպության խորհրդի 2015 թվականի աշխատանքների ամփոփման, 2016 թվականի սկզբնական կազմակերպությունների ժողովների կատարողական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ և շրջանային կազմակերպության կողմից 2016-2017թ-ի նախատեսվող աշխատանքային պլանի քննարկման և կազմման վերաբերյալ օրակարգով:

Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ.Սարգսյանը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության նախագահ Սամվել Միքաելյանը, ով ներկայացրեց խորհրդի 2015 թվականի կատարած աշխատանքները: Խորհրդի կողմից նահատվեց կատարված աշխատանքների արդյունավետությունը: Ս. Միքաելյանը անդրադարձ կատարեց 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի կազմակերպման և անցկացմանն ուղղված մի քանի հարցերի, և ամփոփելով` շնորհակալություն հայտնեց լավ աշխատանքի ու բարձր արդյունքի համար:

Ժողովի ընթացքում հարցադրումներով ու առաջարկություններով հանդես եկավ երիտասարդական հանձնախմբի ղեկավար Ա. Գալստյանը, ով առաջարկեց առավել ուշադրություն դարձնել կուսակցական երիտասարդներին, նրանց կուսակցական դաստիարակությանը և կրթությանը, ինչպես նաև ակտիվացնել մարզային և հանրապետական երիտասարդ կուսակցակաների փոխհամագործակցությունը տարբեր հարթություններում:

Նիստի ընթացքում ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ.Սարգսյանը տեղեկատվություն է տվել ներկա քաղաքական իրողություններին վերաբերող և հանրության կողմից կարևորվող մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ եղավ նաև «Սահմանադրության փոփոխությունների կենսագործման» վերաբերյալ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Նիստի ընթացքում ՀՀԿ Նախագահի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք կուսակցականներ:

Շրջանային կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության 2015թ-ի կատարած աշխատանքները գնահատել արդյունավետ:

Ս. Միքաելյանը վերջնական տարբերակով խորհրդին ներկայացրեց 2016 թվականի աշխատանքային ծրագիրը և ժամանակացույցը:

Քվեարկությամբ միաձայն հաստատվեց 2016թ-ի ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության աշխատանքային ծրագիրը:

 

← Վերադառնալ ցուցակին