Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ  26.12.2012

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն:... ավելին →

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ  26.12.2012

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Արևմտահայոց ազգային համագումար միջազգային հասարակական կազմակերպության փոխնախագահներ Նորատ Տեր-Գրիգորյանցին և Կարեն Միքայելյանին: Կարևորելով համաշխարհային հայության հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը, համազգային նպատակների և ծրագրերի իրականացման գործում նրանց միջև աշխատանքների և դերերի բաշխումը` Նորատ Տեր-Գրիգորյանցը և Կարեն Միքայելյանը Նախագահին տեղեկացրել են կազմակերպության ծրագրերի մասին, որոնք առնչվում են արևմտահայերի` Օսմանյան... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԱԿ ներկայացուցիչներին25.12.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԱԿ ներկայացուցիչներին

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: ՌԱԿ ատենապետը ԱԺ նախագահին ներկայացրեց կուսակցության առաջիկա ծրագրերը Հայաստանում եւ Սփյուռքում: Պարոն Ավետիքյանը նշեց, որ ՌԱԿ հանրապետական վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու եւ ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ԱԺ... ավելին →

Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն  25.12.2012

Հաստատվել է Երևան քաղաքի 2013թ. բյուջեն

 Դեկտեմբերի 25-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2013 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար որպես տեղական տուրք սահմանվում է 350.000, 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 700.000... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը  25.12.2012

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: <<Նոր գիրք>> գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ: Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը շնորհակալություն է... ավելին →

Քննարկվել են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները25.12.2012

Քննարկվել են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և նորանոր հաջողություններ: ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն... ավելին →