Լուրեր
Ազգային ժողովի քաղաքական ուժերի՝ վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը եւ ՀՀԿ... ավելին →
Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության անդամների ուղեկցությամբ այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախ վարչապետին է ներկայացրել ԱԻՆ հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ պայմաններում իրականացնել հրդեհի մարման աշխատանքներ և փրկարարական գործառույթներ: Արմեն Երիցյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցները համալրելու ուղղությամբ: Այնուհետև ԱԻՆ... ավելին →
Կառավարությունում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես, ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը: Վարչապետ... ավելին →
Հայաստանում կկառուցվի գազային էլեկտրակայան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին: Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝... ավելին →
Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս... ավելին →
11.08.2014
Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իրանի նախագահի առաջին տեղակալին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ: « Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Մենք... ավելին →