Լուրեր

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ուժերի հետ շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումները16.06.2014

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ուժերի հետ շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ: Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի... ավելին →

Վարչապետն ԱԺ պատգամավորների հետ քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները14.06.2014

Վարչապետն ԱԺ պատգամավորների հետ քննարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, որին մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են... ավելին →

Քննարկում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում14.06.2014

Քննարկում ՀՀԿ կենտրոնական գրասենյակում

 ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ՀՀԿ խորհրդի անդամների մասնակցությամբ, տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակներում մտքեր են փոխանակվել կենսաթոշակային բարեփոխումների և Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ուղղված նոր օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հաշմանդամներին ազատել ավտոկայանատեղի տուրքի վճարումից13.06.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ նախատեսվում է հաշմանդամներին ազատել ավտոկայանատեղի տուրքի վճարումից

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում: Ասվածը ևս մեկ անգամ հաստատում է քաղաքապետի նախաձեռնությամբ Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Համաձայն որոշման այդ նախագծի՝ հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի... ավելին →

13.06.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ

Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, կմեկնի ԼՂՀ, որտեղ կանցկացվի ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը ընդլայնված կազմով: ԱԺ նախագահի գլխավորած... ավելին →

Քննարկումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում13.06.2014

Քննարկումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հունիսի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները քննարկումներ անցկացրին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության եւ... ավելին →