Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ10.09.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Յուսեֆ Բալքարի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները և նշել, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում, ըստ ոլորտների, ձեռնարկվում են շատ որոշակի նպատակային քայլեր. «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս... ավելին →

Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին10.09.2014

Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի և Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: «Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է... ավելին →

Քննարկվել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր10.09.2014

Քննարկվել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: « Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը »,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է... ավելին →

ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում10.09.2014

ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստում

 Խորհրդարանը սեպտեմբերի 10-ին շարունակեց աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց Հունաստանի խորհրդարանի՝ սեպտեմբերի 9-ին Հայոց ցեղասպանության եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Խորհրդարանը շարունակեց քննարկել ԱԺ... ավելին →

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցված բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքը10.09.2014

Մայրաքաղաքում շահագործման է հանձնվել Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցված բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքը

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնատար այլ անձանց հետ միասին մասնակցել է մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցված բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքի շահագործման հանդիսավոր արարողությանը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, ՀՀ կառավարության 04.04.2013թ. 342-Ա որոշման շրջանակում, նորկառույց շենքում բնակարաններ են հատկացվել նաև Երևան քաղաքի Արամի 72-80 հասցեներում մասնավոր կառուցապատողի... ավելին →

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը09.09.2014

Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որից հետո պատգամավորները շարունակեցին առաջին ընթերցմամբ քննարկել պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նախագծով սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումների հանձնման ընթացակարգերը: Մասնավորապես, սահմանվում է, որ քաղաքացին իր... ավելին →