Լուրեր
Սույն թվականի մարտի 28-ին տեղի են ունեցել ՀՀԿ Արաբկիր տարածքային կազմակերպության սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովներ հետևյալ Ս/Կ-ներում՝ 27, 40, 42: Օրակարգի թեման եղել է. 1.Սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունը 2013 թվականին կատարած աշխատանքների մասին 2. Սկզբնական կազմակերպությունների նախագահների և տեղակալների ընտրություն 3.ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրություն 4.Այլ հարցեր: 27 սկզբնական կազմակերպությունից պատվիրակներ են ընտրվել Խաչատրյան... ավելին →
Սուն թվականի մարտի 28-ին տեղի է ունեցել ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության թիվ 18 սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը: Օրակարգի թեման եղել է. 1.Սկզբնական կազմակերպությունների հաշվետվությունը 2013 թվականին կատարված աշխատանքների մասին 2. Սկզբնական կազմակերպությունների նախագահների և տեղակալների ընտրություն 3.ՀՀԿ 15-րդ համագումարի պատվիրակների ընտրություն 4.Այլ հարցեր: Թիվ 18 սկզբնական կազմակերպության նախագահ է ընտրվել Թունյան Գրետան, իսկ տեղակալներ՝... ավելին →
27.03.2014
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
«Ջերմորեն շնորհավորում եմ թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այսօրվա արվեստը չեմ պատկերացնում առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Որպես արվեստի հնագույն եւ դասական տեսակ՝ թատրոնն իր անգնահատելի դերն ունի սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր հարստացման եւ մնայուն արժեքների պահպանման գործում: Հպարտ եմ, որ հայ թատրոնն այս առումով իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային թատրոնի պատմության մեջ: Այսօր... ավելին →
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է թատերական գործիչներին
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում: «Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
Թատերարվեստի սիրելի գործիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Հայ թատրոնը դարեր շարունակ հանդիսացել է հայոց մշակույթի ամուր սյուներից մեկը՝ միաժամանակ իր նշանակալի ավանդը բերելով համաշխարհային բեմարվեստի զարգացման գործին: Հայազգի բազմաթիվ տաղանդավոր դերասաններ ու ռեժիսորներ ոչ միայն մեր ժողովրդի, այլև աշխարհի շատ ժողովուրդների հպարտությունն են: Այսօր էլ բեմարվեստի մեր մշակները արժանիորեն շարունակում են թատերական մեր լավագույն ավանդույթները,... ավելին →