Լուրեր
Երևանի ու ֆրանսիական քաղաքների միջև կընդլայնվի համագործակցությունը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կունենան արդյունավետ զարգացում: «Երևան քաղաքն անդամակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիային, և պետք է փաստեմ, որ ունենք սերտ... ավելին →
Գործադրվում են տարադրամի շուկայի կայունացմանն ուղղված բոլոր միջոցները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը տարադրամի շուկայում առկա վերջին օրերի լարվածության, փոխարժեքի տատանումների և տարադրամի շուկայի կայունացմանն ուղղված կենտրոնական դրամատան քայլերի պարզաբանման համար ձայնը տվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: Ներսես Երիցյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, վերջին շրջանում միջազգային շուկաներում և... ավելին →
Խորհրդարանն ավարտել է աշնանային նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի աշխատանքը
Խորհրդարանը դեկտեմբերի 4-ի նիստում շարունակել է քննարկել «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության՝«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը: Աժ պատգամավորները պայմանագրի վերաբերյալ ելույթներ են ունեցել: Սամվել Ֆարմանյանը մասնավորապես ասել է, թե ԵՏՄ-ին միանալը կնպաստի Հայաստանում ներդրումային դաշտի բարելավմանը, ինչպես նաեւ գործարար միջավայրի համար կստեղծեն լայն... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել քաղաքապետարանի ենթակայության մի շարք պոլիկլինիկաներում: Շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետն ու ՀՀ առողջապահության նախարարը ծանոթացել և գնահատել են թիվ 8, 13, 15 և «Կարմիր Բլուր» պոլիկլինիկաներում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացված նորոգման ու ջեռուցման աշխատանքները: Բացի այդ, բուժհաստատությունների պատասխանատուները ներկայացրել են նաև քաղաքապետարանի կողմից... ավելին →
Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում շարունակել է քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը: ԱԺ պատգամավորները քննարկվող պայմանագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միանալով ԵՏՄ-ի պայմանագրին՝ Հայաստանը Իրանի հետ չի կարողանալու կնքել ազատ առեւտրի պայմանագիր եւ իրանական գազի համար դառնալ տարանցիկ... ավելին →
Քննարկվել են հայ-ֆրանսիական բարեկամական կապերի սերտացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների էլ ավելի խորացմանը և սերտացմանը: Դեսպան Շարպանտիեն նշել է, որ Ֆրանսիայի բարեկամ երկրում դեսպանի պաշտոնի ստանձնումն իր համար... ավելին →