Լուրեր

Կանանց համաչինական ֆեդերացիայի ողջույնի խոսքը Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի համաժողովի բացման առիթով

05.11.2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի և ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովի հանդիսավոր բացման կապակցությամբ Կանանց համաչինական ֆեդերացիան հղում է իր սրտանց շնորհավորանքները և լավագույն ցանկությունները ՀՀԿ կանանց խորհրդին և Հայաստանի քույրերին։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը առողջ և կայուն զարգացում ստացան։ Ընդլայնվում է գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Չինաստանի և Հայաստանի ժողովուրդները, մանսավորապես մեր երկրների կանայք փոխադարձաբար հասկանում, վստահում և սատարում են միմյանց, մեր միջև հաստատվել է անկեղծ բարեկամություն։ Բավարարվածությամբ նշում ենք, որ ՀՀԿ կանանց խորհրդի համագործակցության շնորհիվ Հայաստանի կանայք ակտիվ մասնակցում են քաղաքական, տնտեսական, մարդասիրական և հասարակական գործերին, կարևոր դեր խաղում երկրի զարգացման խնդիրներում։ Մենք բարձր ենք գնահատում ՀՀԿ կանանց խորհրդի, հատկապես ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ տիկին Նաղդալյանի ներդրած ջանքերը Չինաստանի և Հայաստանի կանանց միջև բարեկամության խորացման գործում։ Ներկայումս Կանանց համաչինական միությունը պատրաստ է ՀՀԿ կանանց խորհրդի հետ միասին նոր ավանդ բերել հայ-չինական հարաբերությունների խորացման և կանանց գործերին ամբողջ աշխարհում։

Հաջողություն ենք ցանկանում ՀՀԿ կանանց համաժողովին, Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը ապրելու է դարեդար։ 

← Վերադառնալ ցուցակին