Լուրեր

Վալենտինա Մատվիենկոյի ուղերձը ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին

05.11.2016

Վալենտինա Մատվիենկոյի ուղերձը ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին:

«Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի կապակցությամբ ՀՀԿ կանանց խորհրդին իր ուղերձն է հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

,,,Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և անձամբ իմ անունից ողջունում եմ ՀՀԿ կանանց խորհրդի «Հայաստան-25. Աշխարհը և կանայք» համաժողովի մասնակիցներին:
Այսօր աշխարհը սրընթաց փոխվում է: Մեր առջև օրեցօր ծառանում են նոր մարտահրավերներ: Հենց մեր օրերում են դրվում բազմակենտրոն աշխարհակարգի հիմքերը: Կանայք չեն կարող հեռու մնալ այդ գործընթացներից:
Ողջ աշխարհում կանանց կողմից կուտակվել է լիդերության պատմական և քաղաքական ստեղծարար մեծ փորձ: Որոշումների կայացման մակարդակում ի հայտ են գալիս առավել տաղանդավոր , եռանդուն, կրթված կանայք: Դա տեղի է ունենում և’ բիզնեսում, և’ քաղաքականության մեջ , ինչպես նաև, հասարակական կյանքի մնացած ոլորտներում:
Այսօր միջազգային հանրության առջև ծառացած են կանանց իրավունքների պահպանման այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են գենդերային կարծրատիպերի հաղթահարումը, կանանց նկատմամբ, այդ թվում` ընտանիքում բռնության մակարդակի նվազումը, կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերության խնդիրը և այլն:
Ռուսաստանը, աշխարհում առաջինը, ամուր կանգնեց կանանց իրավահավասարությունը ապահովող քաղաքական , իրավական, սոցիալական պայմանների կերտման ուղու վրա: Եվ շատ բանի հասավ: Մենք հետևողականորեն այդ քաղաքականությունն ենք վարում նաև այսօր: Երեխաների իրավունքների 2012-2017թթ. ազգային ռազմավարության, ազգային նախագծերի, նպատակային դաշնային և մարզային ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է կանանց դերի բարելավումն ու բարձրացումը, տալիս են տեսանելի արդյունքներ:
Դաշնային խորհուրդը Ռուսաստանի կառավարությանն առաջարկել է պետական իշխանության համակարգում ստեղծել ազգային մեխանիզմ, որը կապահովի կանանց իրավիճակի բարելավման ուղղությամբ տարվող ողջ գործունեության համակարգումը: Մշակման փուլում է գտնվում մինչ 2022թ.-ի կանանց շահերի պահպանմանն ուղղված գործողությունների Ազգային ռազմավարությունը, որը նախատեսում է ՌԴ Կառավարությանը կից Համակարգման խորհրդի ձևավորում, առաջնահերթ միջոցառումների ծրագրի պատրաստում:
Խաղաղությունը, սոցիալական բարեկեցությունը , ներդաշնակությունը բառիս ամենալայն իմաստով`ողջ աշխարհի կանանց հույսերն ու նպատականերն են, և այդ նպատակներին հասնելու էական դերը պատկանում է մոլորակի բնակչության կանացի հատվածին: Մենք պարտավոր ենք մեր ներդրումն ունենալ կայուն խաղաղության , ներդաշնակության և առաջընթացի ձեռքբերման , վստահության ամրապնդման և ազգերի միջև փոխըմբռնման կառուցման գործում:
Դրան է նվիրված նաև Ձեր ներկայացուցչական համաժողովը , որն անցկացվում է բարեկամական Հայաստանի մայրաքաղաք Երևանում` երկրի անկախության 25-րդ տարում:
Համաժողովի մասնակիցներին ի սրտե ցանկանում եմ արդյունավետ, օգտակար և բովանդակային քննարկումներ և ամենայն բարիք: 

← Վերադառնալ ցուցակին