Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանին: Շնորհավորելով ծննդյան 60-ամյակի առթիվ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայկական արվեստի զարգացման։ Ծննդյան 60-ամյակի կապակցությամբ կինոյի և թատրոնի զարգացման, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման գործում ներդրած զգալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միքայել Պողոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ Շնորհակալություն հայտնելով... ավելին →
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդացության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում քաղաքացիների և պետական կառույցների կողմից քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր ստացվող դիմումներին և գրություններին սահմանված ժամկետում պատասխանների տրամադրման նկատմամբ: Ամփոփելով մայիս ամսվա տվյալները՝ նշվել է, որ մուտքագրված 11.557 գրությունից սահմանված ներքին չափորոշիչներով ուշացումով է... ավելին →
Սիրելի երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Մենք՝ մեծերս, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունն առավել անհոգ ու ապահով լինի, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք կրթություն ստանա և հնարավորություն ունենա իրականացնելու իր ամենահամարձակ երազանքն անգամ: Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին է անում հնարավորը, որ ձեզ շրջապատող միջավայրը լինի առավել գրավիչ ու հարմարավետ: Տարեցտարի... ավելին →
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
«Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երկրի եւ ժողովրդի ապագայի կենսունակությունը պայմանավորված է նաեւ երեխաների, նրանց իրավունքների հանդեպ հասարակության եւ պետության այսօրվա վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերով: Ընտանիքներում ծնողների կողմից զավակների հանդեպ հաճախ զոհաբերության աստիճանի հասնող նվիրվածությունն ու հոգատարությունը, պատասխանատվությունը նրանց ճակատագրի համար պետության մեջ... ավելին →
01.06.2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Հանրահայտ է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը մատաղ սերնդի հանդեպ: Հայ ընտանիքներում ընդունված է երեխաների համար ոչինչ չխնայել, նրանց շրջապատել հոգատարությամբ ու սիրով: Մեր երկրի փոքրիկ քաղաքացիների հանդեպ պարտավորություններ ունի նաև պետությունը: Նորանկախ Հայաստանում ստեղծվել և գործում է երեխաների իրավունքները սահմանող և պաշտպանող օրենսդրությունը, հաջողությամբ իրականացվում են նրանց խնդիրների լուծմանը միտված ծրագրերը: Համոզված եմ, որ կառավարությունն... ավելին →
Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է «Այբ» ավագ դպրոցի առաջիկա ծրագրերին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Այբ» ավագ դպրոց: Կառավարության ղեկավարը շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին, կրթական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Վարչապետին տեղեկացրել են, որ 7 հա տարածքի վրա առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել կրթական ավան՝ տարրական, միջին և ավագ դպրոցի նոր մասնաշենքերով, մարզական համալիրով, արվեստի կենտրոնով: Ծրագրվում է մոտ ժամանակներս դպրոցում հիմնել արդիական սարքավորումներով... ավելին →