Լուրեր

Իրատեսական և կայունացման փաստաթուղթ. Էդուարդ Շարմազանովը այսպես է որակել Բյուջե-2018-ը

01.11.2017



«Վատ չէր լինի, որ հայտնվեին այնպիսի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք, քննադատությունից զատ, ներկայացնեին նաև այլընտրանքային բյուջեի նախագծեր կամ այլընտանքային ծրագրեր, ինչպես ընդունված է ժողովորդավարական շատ երկրներում», -  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Գործադիր մարմնի նիստում քննարկման հիմնական թեման եղել է նոյեմբերի 5-ին Հայաստանի մի քանի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

ՀՀԿ-ն ակտիվ ներգրավված է այս ընտրություններում  և լուրջ հնարավորություն ունի ՏԻՄ-երում ավելի մեծ դերակատարում ունենալու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններն անցկացվում են խոշորացված համայնքներում։

«Ընտրությունները մրցակցային են լինելու, բայց, բացի  ՀՅԴ–ից և ԲՀԿ–ից, այլ կուսակցություններից հայտեր չկան։ Ավելի լավ կլիներ, եթե ավելի բազմակուսակցական լիներ, սակայն ունենք այն ինչ ունենք. պատրաստ ենք ազնիվ ընտրապայքարում ներկայացնել մեր տեսլականները յուրաքանչյուր համայնքի համար», - ասել է Հայաստանի  Հանրապետական կուսակցության խոսնակը:

← Վերադառնալ ցուցակին