Լուրեր

20 տարի՝ առանց Աշոտ Նավասարդյանի

03.11.2017



 20 տարի՝ առանց Աշոտ Նավասարդյանի. 1997-ի նոյեմբերի 3-ին տիկին Հասմիկի համար ժամանակը կանգ առավ… ամուսնու մահից երկու տասնամյակ հետո միակ  սփոփանքը թոռներն են, Նավասարդյանների ընտանիքը համալրվել ու երիտասարդացել է:

Հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանը հայ ժողովրդի ապագան կապել է ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի հետ: Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է՝ բանտերում անցկացնելով մոտ 12 տարի:


 
Կալանավայրից ազատվելուց հետո անկախություն ունենալու ձգտումը Աշոտ Նավասարդյանի մեջ ավելի էր ամրացել: Դա երազանքից նպատակի վերածվեց ու իրականացավ այն հայորդիների արյան գնով, որոնք մահն իմացյալ որպես անմահություն ընդունեցին:
 
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Աշոտ Նավասարդյանը հիմնադրել է արցախյան պատերազմի օրերին և այն ղեկավարել մինչև մահ: Նրա երազած անկախ Հայաստանի զարգացման գործին այսօր լծված են կուսակիցները, ընկերները և նոր սերունդը:

← Վերադառնալ ցուցակին