Լուրեր

«Իշխանությունները Քոչարյանի դատով են տարված։ Ի՜նչ Մամեդյարով, ի՜նչ քարոզչական պատերազմ, ի՜նչ Արցախ…». Արմեն Աշոտյան

15.05.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Ադրբեջանի նախարարի պահվածքը տհաճ էր եւ իր ռանգի համար անթույլատրելի։ Հասկանալի է, որ իրենց երկրում մամուլի հետ ազատ շփվելու մասին վաղուց են մոռացել։

 
Իսկ օրվա իշխանավորները ճիշտ կանեին Հայաստանի լրատվական դաշտում Մամեդյարովի կեղծ ու վտանգավոր թեզերը վաղը հակադարձեին եւ չեզոքացնեին։
 
UPD. Տեսա, որ այսօրվա իշխանությունները Քոչարյանի դատով են տարված։ Ի՜նչ Մամեդյարով, ի՜նչ քարոզչական պատերազմ, ի՜նչ Արցախ…»
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին