Լուրեր

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցների07.05.2015

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի մի խումբ աշխատակիցների

 ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 7-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ պարգեւատրել է Ազգային ժողովի՝ Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ աշխատակիցների: ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Ալբերտ Հերոյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արտյուշա Ահարոնյանը, ԱԺ աշխատակազմի հեռահաղորդակցության համակարգերի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ Արարատ Կարապետյանը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության բարեկարգման եւ սպասարկման բաժնի վարիչի տեղակալ... ավելին →

Ցեղասպանության հարուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները Արմավիրի մարզում շարունակվում են06.05.2015

Ցեղասպանության հարուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները Արմավիրի մարզում շարունակվում են

Ցեղասպանության հարուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները Արմավիրի մարզում շարունակվում են՝ ընդգրկելով ուսումնական հաստատություններ, մշակութային օջախներ: Միջոցառումները տարաբնույթ են, բազմազան, սակայն նույնն է նպատակը՝ հիշել, ոգեկոչել, շարունակել ապրել ու արարել: Հայի ստեղծարար հոգին խոշտանգելն անհնար է: Հայը շարունակում է տուն կառուցել և ծառ տնկել: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող ,,100 ծառ 100-ամյա տարելիցինը նդառաջ,, միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի մի շարք... ավելին →

Կառավարության ղեկավարն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան06.05.2015

Կառավարության ղեկավարն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան: ԱԷԿ կատարած այցի ընթացքում վարչապետին են ներկայացվել վերջինիս գործունեությունը, ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը: Նախատեսվում է 2017 թվականին 6 ամիս ժամկետով դադարեցնել ատոմակայանի աշխատանքները՝ ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչ 2027 թվականը երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար: ... ավելին →

Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը06.05.2015

Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը

 ՀՀ Ազգային ժողովը մայիսի 6-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորներն այնուհետեւ շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում... ավելին →

Բացվել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարար Վիլիկ Հարությունյանի կիսանդրին05.05.2015

Բացվել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարար Վիլիկ Հարությունյանի կիսանդրին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության առաջին նախարար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Վիլիկ Հարությունյանի կիսանդրու հանդիսավոր բացմանը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 5-րդ մասնաշենքի... ավելին →

Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հեռանկարները05.05.2015

Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վերլուծական քննարկում՝ Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և զարգացման հեռանկարների վերաբերյալ: ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքները, որոնց հիման վրա մշակվելու է էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման նոր ռազմավարություն: Նշվել է, որ ուսումնասիրության հիմքում դրված են հետևյալ նպատակները՝ էներգակիրների... ավելին →