Լուրեր
Վարչապետը ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը: Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող նոր մասնաճյուղում կգործի կրթահամալիրի հիմնական դպրոցը, որտեղ ուսում կստանա 154 երեխա: Կառավարության ղեկավարը շրջել է մասնաճյուղի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքում, ծանոթացել կրթահամալիրի սաների համար ստեղծված պայմաններին: Այնուհետև տեղի է ունեցել կրթահամալիրը համալրած սաների երդման հանդիսավոր արարողությունը: Սաներից մի քանիսին «Խաչ... ավելին →
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Հոկտեմբերի 21-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Ազգային ժողովը շարունակել է քննարկել «2013թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խոսել է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներից` անդրադառնալով երկու հիմնական խնդրի` պայմանական վաղաժամկետ արձակման հանձնաժողովի... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչների հետ
Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ: Առանձնակի կարևորելով Գերմանական կարմիր խաչի հետ փոխգործակցության ընդլայնումն ու սոցիալական նշանակության ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը... ավելին →
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյան
Հոկտեմբերի 20-ին խորհրդարանը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում պատգամավորները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Շիրակի մարզի Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին, որից հետո հաստատել են ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդարանը շարունակել է քննարկել «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում... ավելին →
Սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։ Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Էսհաղ Ջահանգիրիին Իրան այցելելու հրավերի համար... ավելին →
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում վերահաստատել են երկու երկրների միջև առկա ավանդական բարեկամական կապերը և հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները... ավելին →