Լուրեր
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հավանություն է տվել Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020թթ. գործողությունների ծրագրին, որի նպատակն է նախատեսվող միջոցառումների իրականացմամբ ՀՀ ամբողջ տարածքում բարելավել բնակչությանը ցուցաբերվող վերարտադրողական առողջության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, հասանելիությունը, ապահովել բժշկական օգնության և սպասարկման արդյունավետ... ավելին →
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին: Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ընդլայնման ներուժ ունեցող ոլորտների զարգացումն ու այդ ոլորտներում առկա մրցակցային առավելություններն այն հիմնական գործոններն են, որոնք Հայաստանը գրավիչ և հետաքրքիր են դարձնում ներդրողների համար:... ավելին →
Հունիսի 17-ը մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրն է: Այդ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 110 երիտասարդներ մասնակցեցին դեպի Սպիտակավոր կազմակերպված ուխտագնացությանը: Ոտքով հաղթահարելով շուրջ 8-9 կմ ճանապարհ` երիտասարդներն այցելեցին հայազգի ականավոր զավակի շիրմաքարին, հարգանքի տուրք մատուցեցին վերջինիս հիշատակին և այնուհետև Սպիտակավոր... ավելին →
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի տեղակալ Մարիո Դի Մայոյի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը և նկատել, որ վերջին տարիներին այն իսկապես արդյունավետ է ու հաջողված: Ընդգծելով Երևանում ճանապարհաշինական, այդ թվում նաև մայրաքաղաքը շրջանցող ճանապարհների կառուցման ծրագրերի կարևորությունը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ասիական Զարգացման Բանկի... ավելին →
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Նշենք, որ Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության վրա, և երկու երկրների միջև ձևավորված օրինակելի համագործակցության մասին են վկայում ոչ միայն բարձր մակարդակի քաղաքական... ավելին →
ՀՀԿ ԵԿ անդամները հանդիպել են դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի հետ
Հունիսի 16-ին «Բար Կարոլա» ակումբում կազմակերպվող մշակութային բուհերի ուսանողների հերթական հանդիպման հյուրը դուդուկի մեծ վարպետ, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանն էր։ Արվեստի նշանավոր գործիչների հետ հանդիպումների շարքը տեղի է ունենում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Վարպետ Ջիվանը հանդիպման ընթացքում երիտասարդներին պատմել է իր կյանքի, անցած ճանապարհի մասին՝ նշելով, որ դժվար պայմաններում է դարձել Ջիվան Գասպարյան։ Առաջին անգամ Մոսկվայում... ավելին →