Լուրեր

«Արթուր Դանիելյանի հանդեպ կիրառվում է քաղաքական այլախոհության ճնշման փորձ».Արմեն Աշոտյան

10.06.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 «Արթուր Դանիելյանի հանդեպ կիրառվում է քաղաքական այլախոհության ճնշման փորձ՝ բիրտ ռեպրեսիվ գործիքակազմով եւ հստակ ընդգծված կրկնակի ստանդարտներով։

 
Նման գործելաոճն ընդգծում է նաեւ այն հանգամանքը, որ ուժի անպատեհ ցուցադրությամբ զբաղված իշխանությունը հետզհետե դառնում է կավե ոտքերով հսկա։
 
Բռնության եւ բռնության քարոզի դեմ պայքարը չի կարող կատարվածի արժանահավատ բացատրություն լինել, քանզի գործ ունենք միակողմանի եւ ուղղորդված քաղաքականության հետ։
 
Ցավոք, այս պահին երկրում չեմ, սակայն իմ բարոյական աջակցությունն եմ հայտնում Արթուրին»։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին