Լուրեր

«Կարիք չկա «կոկորդիլոսի արցունքներ» թափել հանդուրժողականության և ժողովրդավարության համար». Շարմազանովը՝ Փաշինյանին

10.06.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Փաշինյանին հիշեցրեք, որ ՀՀԿ իշխանության տարիներին բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ՀՀԿ թեկնածուները ՏԻՄ ընտրություններում պարտվել են:
Եթե մոռացել է, կարող եմ հիշողությունը թարմացնել...
Օրինակ՝ իր հարազատ Իջևանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակը ՀՀԿ թեկնածուի նկատամբ: 
Նման օրինակները շատ են: 
Ուստի, կարիք չկա «կոկորդիլոսի արցունքներ» թափել հանդուրժողականության և ժողովրդավարության համար:
 
Ընտրություններն ապացուցեցին, որ ժողովուրդը Նիկոլից ոչ թե քայլերթ է սպասում, այլ կյանքի բարելավում,որը Նիկոլն անզոր է իրականացնել:
 
Իսկ նոր իրողություն իհարկե կա և դա Փաշինյանի մոգական քայլերթի անարդյունավետությունն է:
Փաշինյանը նոր բան պետք է մտածի, հակառակ դեպքում՝ նա արագ տանուլ է տալու ամեն ինչ»:

← Վերադառնալ ցուցակին