Լուրեր

«Սա մեր ամոթն ու խայտառակությունն է». Էդուարդ Շարմազանով

17.07.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեք տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17-ին, արձանագրվեց Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը՝ հարձակում Հայաստանի Հանրապետության վրա:

 
Եղբայրասպան ահաբեկչական գործողության արդյունքում գրավվեց ՊՊԾ գունդը: Ահաբեկիչները սպանեցին հայ սպաներին, ովքեր պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության պատիվն ու նրա ժողովրդին:
 
Դժբախտաբար «Նոր Հայաստանում»՝ Նիկոլի իշխանության թեթեւ ձեռքով եղբայրասպանները, պետության եւ հայրենակից սպայի դեմ զենքով դուրս եկած ահաբեկիչներն ազատության մեջ են:
 
Ժողովրդական էպոսի անունն իրենց վրա առած «սասնա ծռեր» կոչեցյալները, իշխանության անգործության արդյունքում, իրենք իրենց հերոսացնում են, «հայրենասեր» են խաղում:
 
Ավելին, պինդ բռնվեք, առաջարկում են եղբայրասպանության ամոթալի օրը՝ հուլիսի 17-ը, հռչակել ազգային տոն:
 
Սա մեր պետության եւ ժողովրդի ամոթն ու խայտառակությունն է:
 
Որքան էլ իրավիճակներ եւ դեմքեր փոփոխվեն, որքան էլ կեղծ ու «ճաճանչափայլ» լոզունգներ փորձեն մատուցել, միեւնույն է լույսը ցրում է խավարը: Ճշմարտությունը մեկն է՝ մեր հերոսը գնդապետ Վանոյանն ու նրա տեսակն է:
 
Հիշում ենք եւ խոնարհվում նահատակ-հերոս ոստիկանների հիշատակին»:

← Վերադառնալ ցուցակին