Լուրեր

«Պարոն Փաշինյան, ինչի եք հանդուրժում Ձեր էն հանճարեղ օգնական խորհրդականներին». Հայկ Մամիջանյան

14.08.2019

ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ամենամեծ քաղաքի քաղաքապետին ու ՀՀ-ում ամենամեծ լիազորություններով օժտված պաշտոնյային «մեռած, կասեցված, մերժված» արտախորհրդարանական քաղաքական ուժը խանգարում է ԱՂԲ ՀԱՎԱՔԵԼ!!!

 
Պարոն Փաշինյան, ինչի եք հանդուրժում Ձեր էն հանճարեղ օգնական խորհրդականներին, որոնք Ձեզ խորհուրդ են տալիս էս շոուները բեմադրել չէ, լուրջ, ո՞ր մի հանճարի մտքով ա անցել կոմունիկացիան կառուցել նրա վրա, որ դուք ուզում եք քաղաքը մաքրեք, բայց ձեզ դա չեն թողնում անել, 
իսկ եթե դա խորհուրդներ չեն, այլ Ձեր մտքի թռիչքնա...
 
Չգիտեմ, պարոն Փաշինյան, լուրջ՝ չգիտեմ»:

← Վերադառնալ ցուցակին