Լուրեր

Քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին պետք է պատասխան տրվի սահմանված ժամկետում31.03.2014

Քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին պետք է պատասխան տրվի սահմանված ժամկետում

 Մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է, կենտրոնական փողոցներից բացի, ապահովել նաև... ավելին →

31.03.2014

Տիգրան Սարգսյանը կմասնակցի Իսպանիայի նախկին վարչապետի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո արարողությանը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը: Ադոլֆո Սուարես Գոնզալեսը, ով ծնվել է 1932 թվականին, համարվում է ժողովորդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի առաջին վարչապետը: Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա ապրիլի 1-ին: ավելին →

Դիլիջանում կայացել է «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը31.03.2014

Դիլիջանում կայացել է «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը

 Ս.թ. մարտի 28-30-ը Դիլիջանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը: Այն անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո և կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից: 2013 թվականին փառատոնն անցկացվել է առաջին անգամ՝ միայն հայկական և վրացական թիմերի մասնակցությամբ: Այս տարի Հայաստանի և Վրաստանի լավագույն գիտակների հետ մրցում էին նաև Ռուսաստանի և... ավելին →

Մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով29.03.2014

Մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով

 Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության երկրորդ տնտեսական համաժողովը «Հայաստան Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով: Հիշեցնենք, որ համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ... ավելին →

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուղերձ է հղել ՀՀԿ տնտեսական համաժողովի մասնակիցներին29.03.2014

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ուղերձ է հղել ՀՀԿ տնտեսական համաժողովի մասնակիցներին

 Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել Հայաստանի Հանարապետական կուսակցության` «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի մասնակիցներին։ Համաժողովի ընթացքում ուղերձն ընթերցեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չերնիշենկոն՝ ՌԴ վարչապետի անունից ողջունելով մասնակիցներին։ «2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը կարևոր ընտրություն կատարեց՝ հայտարարելով Մաքսային միությանն... ավելին →

ՄՄ քաղաքացիները միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան. Տատյանա Վալովայա29.03.2014

ՄՄ քաղաքացիները միության անդամ որևէ պետությունում չպետք է իրենց միգրանտ զգան. Տատյանա Վալովայա

 Մաքսային միության հիմնական բաղադրիչը թեև տնտեսականն է, սակայն միության մեջ կկարևորվեն աշխատուժին, ծառայություններին և կապիտալի շուկային վերաբերող հարցերը։ Այս մասին Երևանում անցկացվող «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։ «Երկար քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ բացի առևտրային... ավելին →