Լուրեր

«Արթնացիր, հայ մարդ» . Էդուարդ Շարմազանով

24.08.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Արթնացիր, հայ մարդ
 
Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տրվեց «Հայկ Ասատրյան» ակումբի մեկնարկը: Գարեգին Նժդեհի զինակից՝ դոկտոր Հայկ Ասատրյանի ազգային գաղափարները մեր օրերում առավել քան պահանջված են:
 
21-րդ դարում, երբ գլոբալիզացիան վերածվել է արժեքային էքսպանսիայի, ազգային-քրիստոնեական գաղափարախոսությունն այն հենքն է, որի վրա պետք է կառուցել հայոց պետականությունը:
 
Սթափվելու ժամանակն է: Ինչպես կասեր Հայկ Ասատրյանը՝ «Արթնացիր, հայ մարդ» »:

← Վերադառնալ ցուցակին