Լուրեր

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավարի հետ10.06.2014

ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավարի հետ

 ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 10-ին հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինի հետ: Արտակ Զաքարյանը գոհունակություն հայտնեց Ռուս համագործակցության ներկայացուցչության նախաձեռնությունների, Հայաստանում նրանց իրականացրած հումանիտար ծրագրերի համար եւ իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու այդ ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Մարկ Կալինինի գնահատմամբ՝ աշխատանքի արդյունավետության համար ծրագրերը պետք... ավելին →

Պարգեւատրում Ազգային ժողովում10.06.2014

Պարգեւատրում Ազգային ժողովում

 Հունիսի 10-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյա հոբելյանի կապակցությամբ գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրեց գիտության ոլորտի ներկայացուցիչներին: ԱԺ նախագահը հանդիսավոր պայմաններում հանձնեց Ազգային ժողովի Պատվո մեդալներն եւ ԱԺ նախագահի շնորհակալագրերը: ՀՀ ԱԺ Պատվո մեդալներով... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին10.06.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

 Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: ԱԺ նախագահը կարեւորեց Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը՝ անհրաժեշտ համարելով քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության ակտիվացումը եւ ընդլայնումը: Գալուստ Սահակյանի խոսքով` Հայաստանի... ավելին →

Վախթանգ Կիկաբիձեն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով09.06.2014

Վախթանգ Կիկաբիձեն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Վրաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր, սցենարիստ և դերասան Վախթանգ Կիկաբիձեին: Շնորհավորելով ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ քաղաքապետը մաղթել է նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ի նպաստ հայ և վրաց ժողովուրդների բարեկամության էլ ավելի ամրապնդման. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ... ավելին →

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՀ ՎՊ-ի կողմից մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները07.06.2014

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՀ ՎՊ-ի կողմից մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ: Արդյունքների ամփոփումից ելնելով՝ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համապատասխան մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ կարճ ժամկետում բացթողումները շտկելու, ինչպես նաև ներկայացնել... ավելին →

 Վարչապետն ընդունել է գործարար Մանվել Տեր-Առաքելյանին07.06.2014

Վարչապետն ընդունել է գործարար Մանվել Տեր-Առաքելյանին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին: Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները: Հանդիպումը կայացել է Մանվել Տեր-Առաքելյանի խնդրանքով: ավելին →