Լուրեր

Քննարկում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում20.05.2014

Քննարկում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում

 Մայիսի 20-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» թեմայով աշխատաժողով: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ներկայացնելով աշխատաժողովի թեման, նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին արհեստական... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լեհաստանի դեսպանին20.05.2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Լեհաստանի դեսպանին

 Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը: Դեսպանը Լեհաստանի քաղաքական ղեկավարության եւ իր անունից շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Սեյմի եւ Սենատի նախագահների բարեմաղթանքները եւ պաշտոնական հրավերը հունիսի 4-ին Վարշավայում մասնակցելու Լեհաստանում կայացած առաջին ազատ... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս20.05.2014

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

 Ազգային ժողովի հարգելի նախագահ, Հարգելի պատգամավորներ, Պատիվ ունեմ ձեր հավանությանը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը: Այն մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված`... ավելին →

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին19.05.2014

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իր նոր ծրագրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստում քննարկվել է մեկ հարց` ՀՀ կառավարության ծրագիրը: Զեկուցումով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: «Կառավարության նոր ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, ՀՀ Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական... ավելին →

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում19.05.2014

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

 Մայիսի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրամշակման նպատակով հետ վերցրեց իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանտվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: ավելին →

Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին19.05.2014

Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին

 Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգեցին 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։ Արթիկի թեմի... ավելին →