Լուրեր

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին17.12.2015

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում:... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին17.12.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Հունաստանի... ավելին →

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել է ՀՀԿ 13-րդ արագ շախմատի առաջնության 1-ին տեղ զբաղեցրած շախմատիստներին16.12.2015

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հյուրընկալել է ՀՀԿ 13-րդ արագ շախմատի առաջնության 1-ին տեղ զբաղեցրած շախմատիստներին

Դեկտեմբերի 16-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հյուրընկալել է ՀՀԿ 13-րդ արագ շախմատի առաջնությունում թիմային հաշվարկով 1-ին պատվավոր տեղ զբաղեցրած շախմատիստներ Զավեն Անդրեասյանին, Հովհաննես Գաբուզյանին և Էլինա Դանիելյանին: Արա Սադոյանը շնորհավորել է շախմատիստներին և հանձնել պատվոգրեր՝ նշելով, որ շախմատային յուրաքանչյուր հաղթանակ բարձր է գնահատվում նաև կուսակցության համար և մաղթել շախմատիստներին նորանոր հաջողություններ:  ավելին →

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին16.12.2015

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը և վեր հանել հնարավոր խնդիրները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը: Կառավարության ղեկավարի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանի հետ16.12.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանի հետ

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ: «Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների... ավելին →

Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը16.12.2015

Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

 Դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, որից հետո պատգամավորները շարունակել են առաջին ընթերցմամբ քննարկել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ իրենց կարծիքներն են ներկայացրել պատգամավորները: Թեւան Պողոսյանը կարեւորել է խնդրի համակարգային... ավելին →