Լուրեր

Տեցի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ Թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովը17.02.2016

Տեցի է ունեցել ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ Թիվ 17 սկզբնական կազմակերպության ժողովը

ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ Թիվ 17 սկզբնական կազմակերպությունը , որտեղ հաշվառված են հիմնականում Գյումրու Ծննդատուն ՓԲԸ աշխատակիցները, անցկացրեց ժողով 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Ժողովին ներկա էր ՀՀԿ Գյումրի-2 ՇԿ խորհրդի նախագահի տեղակալ Թորգոմ Գևորգյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ Թիվ 17 սկզբնական կազմակերպության Արման Էլոյանը: Նա ներկայացրեց հակիրճ հաշվետվություն 2015թ. կատարած աշխատանքների և նախատեսված միջոցառումների, անդամավճարների... ավելին →

Ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները17.02.2016

Ամփոփվել են ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Իր ղեկավարած գերատեսչության 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության 2015... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևան թիվ 6 ՍԿ ժողովը16.02.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևան թիվ 6 ՍԿ ժողովը

2016թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևան թիվ 6 սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ-ի գործունեության և 2016թ-ին կատարվելիք աշխատանքների, 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատման մասին օրակարգով: Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության նախագահ Սամվել Առաքելյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկան Իջևան թիվ 6 սկզբնական կազմակերպության նախագահ Հրայր Պողոսյանը, ով ներկայացրեց սկզբնական կազմակերպության 2015թ-ի գործունեությունը աշխատանքային ծրագրով նախատեսված... ավելին →

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին16.02.2016

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցությունը և կարևորել կառույցի աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը ԵԽ ակտիվ անդամներից է և բոլոր մակարդակներում մասնակցում է կազմակերպության աշխատանքներին: Որպես ԵԽ հետ փոխգործակցության ևս մեկ հաջողված օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության ժողովը16.02.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության ժողովը

2016թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության ժողովը՝ 2015թ-ի կատարած աշխատանքների և 2016թ-ին կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ.Սարգսյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Մեղրու շրջանային կազմակերպության նախագահ Սահակ Համբարձումյանը, ով ներկայացրեց 2015թ-ի գործունեությունը: Անդրադարձավ 2015թ-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներին: Ժողովի մասնակիցների կողմից հարց... ավելին →

 Տեղի է ունեցել ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության ժողովը16.02.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության ժողովը

2016թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության ժողովը ՀՀԿ ագարակի շրջանային կազմակերպության խորհրդի 2015 թվականի աշխատանքների ամփոփման, 2016 թվականի սկզբնական կազմակերպությունների ժողովների կատարողական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ և շրջանային կազմակերպության կողմից 2016-2017թ-ի նախատեսվող աշխատանքային պլանի քննարկման և կազմման վերաբերյալ օրակարգով: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռ.Սարգսյանը: ... ավելին →