Լուրեր

Կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները26.02.2016

Կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել Տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկայի և բնական պաշարների, Տրանսպորտի և կապի, Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչները:   ավելին →

Տարոն Մարգարյան. «Ով ցանկություն չունի իր պարտականությունները պատշաճ կատարելու, թող մտածի այլ աշխատանքի մասին»25.02.2016

Տարոն Մարգարյան. «Ով ցանկություն չունի իր պարտականությունները պատշաճ կատարելու, թող մտածի այլ աշխատանքի մասին»

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության բոլոր աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել վարչության կողմից քաղաքացիների դիմումների պատասխանների տրամադրման ժամկետներին, Երևանի ավագանու հաստատմանը ներկայացվող որոշման նախագծերի լիարժեք պատրաստմանը, վարձակալությամբ տրամադրված համայնքային գույքի նկատմամբ մշտական հսկողություն... ավելին →

Կվերացվեն ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները25.02.2016

Կվերացվեն ԵԱՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը շնորհավորել է ՀՀԿ-ՀՅԴ Քաղաքական համագործակցության համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նշանակված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Վարչապետը շնորհավորել է... ավելին →

Կայացել է ՀՀԿ Նոր Նորք ՇԿ հերթական նիստը25.02.2016

Կայացել է ՀՀԿ Նոր Նորք ՇԿ հերթական նիստը

2016 թվականի փետրվարի 19-ին կայացել է ՀՀԿ Նոր Նորք Շրջանային Կազմակերպության հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ Նոր Նորք Տարածքային Կազմակերպության Խորհրդի նախագահ Արմեն Ուլիխանյանը: Օրակարգային առաջնահերթ խնդիրներից էր հաստատել 2015 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: ՀՀԿ Նոր Նորք Տարածքային Կազմակերպության Խորհրդի նախագահ Արմեն Ուլիխանյանը կարևորեց Սկզբնական Կազմակերպությունների անդամների միջև նմանօրինակ հանդիպումների առավել հաճախակի կազմակերպումը: ... ավելին →

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի նիստ24.02.2016

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Մանրամասներ են ներկայացվել հայտ ներկայացրած ընկերությունների գործունեության վերաբերյալ: Ներկայացված հայտերի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ինչի արդյունքում խորհուրդը որոշել է բավարարել օժանդակություն ցուցաբերելու երկու հայտ: Նշվել է, որ այդ... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի ՇԿ խորհրդի նիստը24.02.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի ՇԿ խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՀՀԿ Բերդի Շրջանային Կազմակերպության Խորհրդի նիստը, որին ներկա էր նաև ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը: Նիստը վարում էր ՀՀԿ Բերդի շրջանային խորհրդի նախագահ Հ. Մանուչարյանը և նիստի հաստատմանն է ներկայացնում հետևյալ օրակարգը ` 1.Շրջանային խորհրդի 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն 2.Շրջանային խորհրդի 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում 3.Այլ հարցեր: Բերդի Շրջանային Խորհրդի նախագահ Հ.Մանուչարյանը ներկայացրել է 2015թ-ի... ավելին →