Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Հովքի Ս/Կ ժողովը10.02.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Հովքի Ս/Կ ժողովը

 2016թ-ի փետրվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Հովքի Ս/Կ ժողովը 2015թ-ի կատարած աշխատանքների և 2016թ-ին կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության կազմակերպչական հանձնախմբի նախագահ Մ.Մխիթարյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Աշոտ Նաղդալյանը, ով ներկայացրեց 2015թ-ի գործունեությունը անդրադարձավ լուծված հիմախնդիրներին և 2016թ-ին իրականացվելիք... ավելին →

Տեղի են ունեցել ՀՀԿ Բերդի ՇԿ Արծվաբերդ թիվ 1 և Արծվաբերդ թիվ 2 ՍԿ  ժողովները 09.02.2016

Տեղի են ունեցել ՀՀԿ Բերդի ՇԿ Արծվաբերդ թիվ 1 և Արծվաբերդ թիվ 2 ՍԿ ժողովները

2016թ. փետրվարի 9 - ին տեղի ունեցավ ՀՀԿ Բերդի շրջանային կազմակերպության Արծվաբերդ թիվ 1 և Արծվաբերդ թիվ 2 սկզբնական կազմակերպությունների հաշվետու ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր: Ժողովին մասնակցում է նաև ՀՀԿ ԲՇԽ նախագահի տեղակալ Սամվել Հովսեփյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկան Արծվաբերդ թիվ 1 և Արծվաբերդ թիվ 2 սկզբնական կազմակերպությունների նախագահներ... ավելին →

Վարչապետը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին09.02.2016

Վարչապետը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին՝ վարչապետը նշել է, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաև տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել խորհրդարանական... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յան Զահրադիլին09.02.2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յան Զահրադիլին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ մեր երկիրը հաստատակամ է Եվրոպական միության հետ... ավելին →

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Վազաշենի ՍԿ ժողովը 09.02.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Վազաշենի ՍԿ ժողովը

  2016թ. փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության Վազաշենի սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով, ինչպես նաև կուսակցական աշխատանքների կազմակերպման հետ կապված այլ հարցեր: Ժողովին մասնակցում էին նաև ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի նախագահի տեղակալ Լ.Սարգսյանը և Իջևանի շրջանային խորհրդի նախագահ Ս.Առաքելյանը: Հաշվետու զեկույցով հանդես եկավ Վազաշենի սկզբնական կազմակերպության նախագահ Լորիկ... ավելին →

Հանձնարարվել է խստորեն հետևել դպրոցներ և մանկապարտեզներ սննդի մատակարարման գործընթացի կազմակերպմանը08.02.2016

Հանձնարարվել է խստորեն հետևել դպրոցներ և մանկապարտեզներ սննդի մատակարարման գործընթացի կազմակերպմանը

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների... ավելին →