Լուրեր

Կայացել է ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ տարեվերջյան հաշվետու նիստը27.12.2016

Կայացել է ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ տարեվերջյան հաշվետու նիստը

Դեկտեմբերի 26-ին կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության տարեվերջյան հաշվետու նիստը, որին ներկա են եղել ՀՀԿ Լոռու մարզային խորհրդի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀԿ Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ հյուրեր: Նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀԿ Լոռու տարածքային ԵԿ կողմից 2016 թ.-ին կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն` հոլովակի տեսքով: Նիստի... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հյուրընկալել է ԶԼՄ ներկայացուցիչներին27.12.2016

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հյուրընկալել է ԶԼՄ ներկայացուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: Լրատվամիջոցների... ավելին →

Հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը26.12.2016

Հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի բոլոր վարչություններին, քաղաքապետարանի ենթակայության առանձնացված բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է տոնական օրերին սահմանել շուրջօրյա օպերատիվ հերթապահություն: Մասնավորապես՝ կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան... ավելին →

Աամանորյա շնորհավորանքներ զինվորներին26.12.2016

Աամանորյա շնորհավորանքներ զինվորներին

ՀՀԿ կանանց խորհրդի միջոցառումներից մեկի ընթացքում միջոցառման մասնակից դպրոցահասակ երեխաները ունեցան նախաձեռնություն ամանորյա բացիկներով և շնորհավորական նամակներով շնորհավորել հայոց բանակի սահմանները պաշտպանող զինվորների և սահմանամերձ բնակավայրերում բնակվող իրենց հասակակիցների Ամանորը: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության աջակցությամբ այս նախաձեռնությանը մասնակցեցին ևրևանի 224 դպրոցների մոտ 40 հազար աշակերտ, պատրաստեցին տոնական բացիկներ և նամակներ. քառյակներ,... ավելին →

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին26.12.2016

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

Դեկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը համալսարանում ներկա է գտնվել խորհրդի տարեվերջյան նիստին: ԱԺ նախագահին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախ ներկայացրել է 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, մանրամասնել իրականացված կրթական ծրագրերը, խոսել դասապատրաստման արդի տեխնոլոգիաների վերաբերյալ: Ռեկտորն իր խոսքում անդրադարձել է նաեւ ուսանողների փորձի փոխանակմանը եւ... ավելին →

Վարչապետն ամանորյա ընդունելության է հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին26.12.2016

Վարչապետն ամանորյա ընդունելության է հրավիրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ, մաղթել ջերմություն, խաղաղություն և սեր նրանց ընտանիքներին: «Հուսով եմ, որ դուք հնարավորություն կունենաք Նոր տարուն ձեր բարեկամներով, ձեր ընտանիքի անդամներով, ընկերներով հավաքվել, բազում լավ խոսքեր,... ավելին →