Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով12.12.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Միխայիլ Պիոտրովսկու որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար և համոզմունք է հայտնել, որ Պիոտրովսկիների այս այցը երկար կմնա նրանց հուշերում: «Այսօր միասին կմասնակցենք նաև Ձեր հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացմանը: Համոզված եղեք, որ սա գնահատանքի յուրովի... ավելին →

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր12.12.2016

Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, և կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Կարեն Կարապետյանը և Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների... ավելին →

Կանանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում12.12.2016

Կանանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում` մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված` ներառական կրթության հիմնախնդիրները թեմայով: Քննարկմանը մասնակցում էին` ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջ. Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Ռ. Մուրադյանը, Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննսիսյանը, ՀՀԿ կանանց... ավելին →

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը  զեկույցով է հանդես եկել Կիևում կայացած <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) խորհրդի հանդիպման ժամանակ11.12.2016

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը զեկույցով է հանդես եկել Կիևում կայացած <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) խորհրդի հանդիպման ժամանակ

Դեկտեմբերի 8-11-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացել է <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) խորհրդի հանդիպումը: Այն կրել է <<Եվրոպայի մարտահրավերները. Անվտանգության ապահովման խնդիրները>> խորագիրը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է Ռուբեն Թովմասյանը: Հանդիպման շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ-ում կատարված վերջին փոփոխություններին, մասնավորապես՝ Սահմանադրական... ավելին →

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ԿԱՀ նախաձեռնած ծրագրին10.12.2016

ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ ԿԱՀ նախաձեռնած ծրագրին

Դեկտեմբերի 9-ին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) հետ համատեղ անցկացվել է <<Հայաստան-ԵՄ հարաբերությունները>> խորագրով ծրագիր: Նախաձեռնությանը մասնակցել են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Ժառանգություն կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և ԵՄ գործընկեր մի շարք կառույցներ: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացել է 5 անդամներով: Ծրագրի շրջանակներում ներկայացվել են ԵՄ և ԵԱՏՄ հետ... ավելին →

ՀՀ եվ ԼՂՀ նախագահներն այցելել են Մատաղիսի եվ Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր10.12.2016

ՀՀ եվ ԼՂՀ նախագահներն այցելել են Մատաղիսի եվ Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած... ավելին →