Լուրեր

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը. ՀՀ վարչապետ22.12.2016

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է մեր տեսլականը. ՀՀ վարչապետ

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև տարեվերջ ավարտել և ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև ամփոփել և հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձևավորումը,... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը22.12.2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ավանդական բարեկամության բազմադարյա եւ հարուստ պատմություն, որոնք ամուր հիմք են հանդիսանում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար: Գալուստ... ավելին →

Նոր բնակարաններ՝ զոհված ոստիկանների ընտանիքներին21.12.2016

Նոր բնակարաններ՝ զոհված ոստիկանների ընտանիքներին

Դեկտեմբերի 21-ին կայացած Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 2 բնակարան անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների ընտանիքներին: Ըստ այդմ, մայրաքաղաքի Սիսակյան փ. հ.16 շենքի հ.29՝ 60.3 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է ոստիկանության զորքերի... ավելին →

Միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալու. վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները21.12.2016

Միջոցներն ուղղելու ենք այն ծրագրերին, որոնք մինիմալ ծախսով մաքսիմալ էֆեկտ են տալու. վարչապետը Վայոց Ձորի և Արարատի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային այցն է կատարել ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր՝ մարզպետների, համայնքների ղեկավարների և մարզերի գործարարների հետ քննարկել առկա խնդիրներն ու զարգացման հնարավորությունները: Եղեգնաձոր քաղաքում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր մարզային այցից հետո հավաքվում են որոշակի նախաձեռնություններ, ծրագրեր, որոնք քննարկվում են կառավարությունում, ստանում հետադարձ արձագանք. դրանք այնուհետև դառնալու են կոնկրետ գործ: Կարեն Կարապետյանը... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան20.12.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Երևանի քաղաքապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը համալսարան կատարած այցի ժամանակ ծանոթացել է 2016թ ընթացքում իրականացված աշխատանքներին: Երևանի քաղաքապետը ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանի ուղեկցությամբ շրջել է նորաստեղծ լաբորատորիաներում, այցելել է նաև համալսարանի 95-ամյակի առիթով բացված ճարտարապետական երեք նոր արվեստանոցներ, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ներկայացնելով իրականացված աշխատանքները՝... ավելին →

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելեցին Նորք-Մարաշի տուն-ինտերնատ20.12.2016

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելեցին Նորք-Մարաշի տուն-ինտերնատ

ՀՀԿ կանանց խորհուրդը խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի ղեկավարությամբ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական տարբեր խավերի վերաբերող հիմնախնդիրները, պարբերաբար այցելելով դրանց ներկայացուցիչներին և քննարկելով բարձրացվող հարցերը: Նման այցերը ավանդական են դարձել, ավանդական են նաև ամեն տարի նոր տարվա նախօրեին մանկատներ, ծերանոցներ, զորամասեր, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին կատարվող այցելություններ: Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները այցելել են... ավելին →