Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա կատարած այցի շրջանակում ծանոթացել է վերջին տարիներին համաբուժարանում իրականացված աշխատանքներին: Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է պոլիկլինիկայում, զրուցել բուժանձնակազմի և բնակիչների հետ: Քաղաքապետին ներկայացնելով իրականացված ծրագրերը` Արա Մինասյանը նշել է, որ լինելով Երևանի ամենամեծ պոլիկլինիկան` այն այսօր սպասարկում է շուրջ 100.000... ավելին →
Վարչապետը հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար: Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային... ավելին →
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագիծը՝ կից փաթեթով: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, հայտնի պետական գործիչ, ոստիկանության... ավելին →
Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ցուցահանդեսում ներկայացվել են 18 մրցութային և 9 արտամրցութային հավաքածուներ՝ նաև Արցախից ու ԱՄՆ-ից ժամանած ֆիլատելիստների կողմից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ... ավելին →
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են ռուս-գերմանական ֆորումին
Օրերս Բեռլինում կայացել է ռուս-գերմանական ֆորումը, որը կազմակերպվել է գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (ԿԱՀ) նախաձեռնությամբ: Ծրագրին հրավիրված է եղել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը՝ 2 ներկայացուցիչներով: Ֆորումը կրել է «Եվրոպան 21-րդ դարում. Ժողովրդավարություն և պոպուլիզմ» խորագիրը: Ծրագրին մասնակցել են շուրջ 80 ներկայացուցիչներ տարբեր երկրներից, որոնց թվում եղել են լրագրողներ, քաղաքագետներ և քաղաքական վերլուծաբաններ, դասախոսներ և միջազգային... ավելին →
Դեկտեմբերի 9-11-ը Ծաղկաձորում կայացել է ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը, որին մասնակցել են շուրջ 50 երիտասարդներ: Հավաքի ընթացքում ՀՀԿ ԵԿ շարքերը համալրել են 35 երիտասարդներ: Նորանդամ երիտասարդներին անդամատոմսերը հանդիսավոր կերպով հանձնել է ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վերջինս ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին՝ ներկայացրել է մարզում իրականացված աշխատանքները և ապագա ծրագրերը, ինչպես... ավելին →