Նախագահ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ28.01.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ: Ավելորդ չէ հիշել, որ մենք՝ որպես ազգ և հասարակություն, մտադրություն չենք ունեցել ստեղծելու և պահելու այնպիսի բանակ, ինչպիսին ունենք այսօր:... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒԻՆ28.01.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: ՌԴ պաշտպանության նախարարը նախ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդումն ու երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության խորացումը՝ ընդգծելով դրա կարևորությունը արդի... ավելին →

Հանդիպումներ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում26.01.2013

Հանդիպումներ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի մի շարք քաղաքային և գյուղական համայնքներ: ՀՀ նախագահի թեկնածուն, մասնավորապես, եղել է Գեղարքունիքի մարզի Շորժա, Ճամբարակ, Այգուտ, Տավուշի մարզի Գոշ, Իջևան, Հաղարծին, Դիլիջան համայնքներում և ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրել իր նախընտրական ծրագրի դրույթները, բնակավայրերի առանձնահատկություններից ելնելով՝ խոսել առկա... ավելին →

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը հաշմանդամների խնդիրներով և իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների հետ26.01.2013

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը հաշմանդամների խնդիրներով և իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչների հետ

ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսօր հանդիպում ունեցավ հաշմանդամների խնդիրներով և իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախաձեռնությամբ էր : Վերջիններս անդրադարձան ընտրության օրը՝ ընտրատեղամաս հաշմանդամների այցելելու խնդրին, նշեցին, որ շատ շինություններում, որտեղ տեղադրված են... ավելին →

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻ ԽՈՒՄԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ25.01.2013

ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻ ԽՈՒՄԲ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

 Բանակի օրվա առթիվ, բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով ու շքանշանով, շնորհվել են կոչումներ: ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը... ավելին →

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿ ԿԼԱՈՒԴԻՈ ԳՈՒՋԵՐՈՏՏԻԻՆ25.01.2013

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՆՎԻՐԱԿ ԿԼԱՈՒԴԻՈ ԳՈՒՋԵՐՈՏՏԻԻՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Կլաուդիո Գուջերոտտիին: Հանրապետության նախագահը, Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև հայագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար, Կլաուդիո Գուջերոտտիին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: ավելին →