Նախագահ

«Հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը»19.02.2013

«Հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը»

Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբում հանդես է եկել իր ընտրողներին, թիմին և ամբողջ հասարակությանն ուղղված շնորհակալական խոսքով. «Այս ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր ժողովուրդն ամենապատասխանատու պահերին կարողանում է համախմբվել և ճիշտ որոշումներ կայացնել: Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, և հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Եվ ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին: Ես... ավելին →

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԹԻՎ 9/11 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ18.02.2013

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ, ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔՎԵԱՐԿԵԼ Է ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԹԻՎ 9/11 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ

 ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, թե հանուն ինչի՞ է քվեարկել, Սերժ Սարգսյանն ասել է. «Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար»: Մեկ այլ հարցի, թե ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ իր հորդորներն արդյո՞ք տեղ հասել են, Սերժ... ավելին →

Նախընտրական հանդիպում Կենտրոն վարչական շրջանում16.02.2013

Նախընտրական հանդիպում Կենտրոն վարչական շրջանում

Քարոզարշավի շրջանակում Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական վերջին հանդիպումն է ունեցել ընտրողների հետ: Իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է ժողովուրդների ու պետությունների համար զարգացման ճանապարհների ընտրության մասին, առանձնացրել քաղաքակիրթ երկրների ընտրած՝ սահմանադրական ճանապարհի առավելությունները: «Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը, նրա տառը և... ավելին →

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Երևանի հանրահավաքում15.02.2013

Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթը Երևանի հանրահավաքում

Բարի երեկո, Հայաստա՛ն, Բարի երեկո, Երևա՛ն, ավելին →

Նախընտրական հանդիպումներ Արագածոտնի մարզում14.02.2013

Նախընտրական հանդիպումներ Արագածոտնի մարզում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպումներով ավարտեց հանրապետության մարզերում քարոզարշավը, որը մեկնարկել էր Սյունիքից և նախընտրական ժամանակահատվածում ընդգրկել բոլոր մարզերը՝ վաթսունից ավելի գյուղական ու քաղաքային համայնքներ: Սերժ Սարգսյանն այսօրվա հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չի խուսափել իրեն հասանելիք պատասխանատվության բաժնից, անգամ ուրիշների սպասածից ավելին է ստանձնել... ավելին →