Նախագահ
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչևիչը (նստավայրը՝ Աթենք): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔՈՒՎԵՅԹԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու բարեկամ Քուվեյթից ժամանող պատվիրակություններին: Նախագահը նշել է, որ Հայաստանի և Քուվեյթի միջև խորհրդարանական կապերը և համագործակցությունը սկիզբ են առնում երկու բարեկամ երկրների հարաբերությունների ակունքից: Հանրապետության Նախագահի խոսքով, արաբական աշխարհի հետ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, նշելով, որ որպես Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան, նրա պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանում հիմնադրվեց նախ Շվեյցարիայի դեսպանության... ավելին →
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը ողջունել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստի մասնակիցներին և ընդգծել, որ ինչպես նախորդ նիստերը, այսօրվա նիստը ևս կկրի խիստ աշխատանքային բնույթ, որոշումները կկայացվեն ոչ միայն հիմնադրամի գործունեության սահուն ընթացքն ապահովելու, այլև Հայաստանի,... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով: Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը: Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, և հայ ժողովուրդը... ավելին →