Նախագահ
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Պրահը (նստավայրը՝ Կիև): Նախագահը շնորհավորել է դեսպան Պրահին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը: Նախագահը նշել է, որ հայ և սլովեն ժողովուրդների միջև... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ:... ավելին →
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԿՈՒՆԻՈ ՄԻԿՈՒՐԻԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել և գնահատել վերջին հինգ... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԴՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՎԱԶԳԵՆ ԿԱԼԹԱԿՃԵԱՆԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հայ-ամերիկյան խորհրդի Լուիզիանայի մասնաճյուղի նախագահ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Կալթակճեանին և կուսակցության կենտրոնական ու Հայաստանի վարչությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության Նախագահը Վազգեն Կալթակճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով` ծավալած հայանպաստ ակնառու գործունեության, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, շնորհավորել ՀՀ պետական... ավելին →
ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում նա կներդնի բոլոր ջանքերը՝ առավել ամրապնդելու և զարգացնելու հայ-չինական հարաբերություններն ու երկու ժողովուրդների բարեկամական կապերը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ... ավելին →
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԼՂՀ
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր առավոտյան այցելել է առանձին մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր, արգելագոտում դիտել ցուցադրական պարապմունքները: Նախագահները ծաղիկներ են դրել Վազգեն... ավելին →