Կուսակցական գրադարան
«Հետադարձ հայացք .1915.1918-1921»
«Հետադարձ հայացք .1915.1918-1921» գրքույկը ներկայացնում է հայության համար բախտորոշ այս տարիներին տեղի ունեցած իրադարձությունների գաղափարական լուսաբանումը, դրանց հետ կապված արդի խնդիրները:
«Հայ ընտանիք»
«Հայ ընտանիք» գրքույկն ընթերցողին է ներկայանում հայ ընտանիքի արդի խնդիրներին առնչվող մի շարք հոդվածներով` արյան մարքրության, արյունակցության, ընտանեվարության վերաբերյալ:
«Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ»
«Ազգային գաղափարախոսության խնդիրների շուրջ» գրքույկում ներկայացված են Հայ ազգային գաղափարախոսության հիմնահարցերը, շարադրված են նրա հիմնական դրույթները: Քննարկվում են Ազգային գաղափարախոսության իրացման ուղիները եւ հարակից այլ հարցեր:
«Այլախոս և այլադավան հայեր»
«Այլախոս եվ այլադավան հայեր» գրքույկում զետեղված հոդվածները ժամանակին հրատարակվել են «Հանրապետական» ամսագրում: Ժողովածուն արծարծվող թեմայի վերաբերյալ առաջին գրքույկն է:
«Ազգ և հայրենիք»
«ԱԶԳ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔ»: Առաջին անգամ հայրենիքում հրատարակվող այս հիմնարար աշխատությունը նվիրված է Ազգ-Հայրենիք-Պետություն գաղափար-հասկացությունների համալիր վերլուծությանը:
«Ազգային գիտակցություն»
«ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ»: Գրքում ներկայացված են հայ ազգայնական գաղափարախոսության հռչակագրային հիմնադրույթներ, Ցեղակրոնության եւ Տարոնականության հիմնադրույթները, ինչպես եւ հայոց ազգային-քաղաքական պատմությունը վերլուծող հոդվածներ, Հ. Քաջազնունու նամակները, Գ. Նժդեհ մարդ-մարտիկի արժեւորմանը նվիրված Օ. Զարմունու աշխատությունը:
«Գլոբալացվող աշխարհ»
«ԳԼՈԲԱԼԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀ»: Ժողովածուն ներկայացնում է օտարազգի մի շարք քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների (օրինակ` Սամուել Հանտինգտոն, Հենրի Քիսինջեր, Պատրիկ Բյուքենեն, Ֆրենսիս Ֆուկույամա, Յուբեր Վեդրին, Ժակ Դելոր, Ալեքսանդր Դուգին, Սերգեյ Կարագանով) հոդվածներն ու հարցազրույցները, որոնք ժամանակին հայերեն թարգմանվել եւ հրատարակվել են «Հանրապետական» ամսագրում:
«Ցեղակրօն շարժումը»
Ցեղակրոն շարժման անվանի գործիչ Արմենակ Բարսեղյանը 1935թ. Բոստոնում Հ. Յ. Դ. Ցեղակրոն Ուխտերի Կենտրոնական Վարչության հանձնարարությամբ գրել է սույն գրքույկը, որում փորձել է ներկայացնել Ցեղակրոն շարժման նպատակները, հիմնավորել դրա անհրաժեշտությունը:
«Ղարաքիլիսայի հերոսամարտը»
1918թ. Ղարաքիլիսայի հերոսամարտը հայոց նորագույն շրջանի հաղթանակների շարքում վճռորոշ դերակատարություն է ունեցել: Նկատի առնելով այն հանգամանքը, որ այն դեռևս ըստ արժանվույն չի գնահատվել, վերահրատարակվում են ականատեսի այս հիշողությունները:
«Հայկական զօրամասը պալքան-թուրք պատերազմի մէջ»
1912-1913թթ. բալկանյան պատերազմները թուրքական բռնատիրության դեմ ճակատագրակից ժողովուրդների համատեղ ազատագրական պայքարի եզակի օրինակներից են: Հայությունը զուրկ լինելով պետականությունից, այնուամենայնիվ իր ոգու կոչին հավատարիմ` արժանի մասնակցություն ունեցավ այդ պատերազմին` ի դեմս Նժդեհի և Անդրանիկի առաջնորդած կամավորական վաշտի: Այս գիրքը վերահրատարակումն է Արմեն Սյունու արժեքավոր հուշերի: