Լուրեր

ՀՀ Նախագահը ծանոթացավ Վարդենիսի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին25.04.2012

ՀՀ Նախագահը ծանոթացավ Վարդենիսի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ին Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղավ Վարդենիսի մշակույթի տանը, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2011 թվականի երկրորդ եռամսյակում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 422 մլն դրամ: «Ամբողջությամբ տեղադրվել է նոր հատակ, սանհանգույցները, ջրամատակարարումն իրականացվել է: Շենքը գազաֆիկացված է, մնում է միայն... ավելին →

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Անին ընդգրկել է Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում25.04.2012

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Անին ընդգրկել է Համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում

 Թուրքիան վերանայել է ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված իր նախնական ցուցակը և հանդես է եկել 13 նոր հուշարձաններ ու հուշարձանախմբեր ցուցակում ընդգրկելու առաջարկով: Քննության առնելով այդ առաջարկները, որոնց թվում ներկայացված է եղել նաև Անի քաղաքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն հաստատել է դրանք` 2012թ. ապրիլի 13-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» հկ-ից, այսուհետ, Թուրքիայի` ի թիվս 38 հուշարձանախմբերից բաղկացած նախնական ցուցակում գրանցված այլ... ավելին →

ՀՀ նախագահը պարգեւատրել է Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին25.04.2012

ՀՀ նախագահը պարգեւատրել է Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա հայանպաստ գործունեության համար Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանին Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: ավելին →

Սերժ Սարգսյանը գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել25.04.2012

Սերժ Սարգսյանը գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու հրամանագիր է ստորագրել

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից: «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` որոշում եմ. 1. 2012 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության... ավելին →

Հաստատվել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի նախագիծը25.04.2012

Հաստատվել է «Ռիո+20» Ազգային գնահատման զեկույցի նախագիծը

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը զեկուցել են 2012 թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության նախապատրաստման վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է Համակարգող ազգային հանձնաժողովի կողմից... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային25.04.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Նախագահը նշել է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաև իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները: Հանրապետության ղեկավարն այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգևը՝ Պատվո շքանշանը: ՌԴ գլխավոր... ավելին →