Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Հայկավան սկզբնական կազմակերպության ժողովը

02.11.2012

2012 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Հայկավան սկզբնական կազմակերպության ժողովը, որին 50 անդամներից մասնակցում էին 31-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության ի տեղակալ Մ.Գևորգյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Մ.Գևորգյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Արմեն Հակոբյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Մամիկոն Գևորգյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Մամիկոն Գևորգյանին ՝որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:
 

← Վերադառնալ ցուցակին