Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Նուբարաշենի թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովը

02.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Նուբարաշենի թիվ 4 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 65 անդամներից մասնակցում էին 33-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Քնարիկ Նալբանդյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Քնարիկ Նալբանդյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակը:

 

← Վերադառնալ ցուցակին