Լուրեր
Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը
Երևանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Համոզված եմ, որ այս համաժողովն իր դրական ազդեցությունը կթողնի իրավաբանական մտքի զարգացման գործում՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա բացառիկ փորձը: Հետխորհրդային երկրներն այսօր փորձում են անցնել բարդ փոփոխությունների փուլով, որն ամբողջությամբ և որակապես փոխում է հասարակությունը: Այդ տեսակետից, մենք բոլորս... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը panorama.am-ի թղթակցի` սահմանային միջադեպերի վերաբերյալ հարցին
Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը: Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաև ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը ևս դրա վկայությունն են: Կամ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, և այդ... ավելին →
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել` խոսքը տրամադրելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, ով մեզ կներկայացնի հիմնական ցուցանիշները հինգ ամսվա կտրվածքով: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ներկայացնեմ տնտեսական ցուցանիշները. 5 ամսվա կտրվածքով մենք ունենք գնաճի ցուցանիշ, որը 12 ամսվա համար կես տոկոս է և բավական ցածր-կայուն միջավայր է։ Եթե մենք դիտարկենք մայիսի վերջին... ավելին →
Վիետնամը եւ Հայաստանը ամրապնդում են բազմակողմ համագործակցությունը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Վիետնամ հունիսի 8-9-ը կատարելիք այցը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցությունը, մասնավորապես տնտեսության, առեւտրի որոլտներում: Վիետնամական կողմը շահագրգիռ է քննարկել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներում ընդհանուր հետաքրքրություն ներակայացնող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանի այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ ավանդական բարեկամության դրական զարգացումների եւ Հայաստան-Վիետնամ դիվանագիտական հարաբերությունների հաստատման... ավելին →
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ, ում հետ առանձնազրույցում քննարկվել են հայ-ճապոնական բարեկամությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր: ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ճապոնիա
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, ներդրումային միջավայրն ու հեռանկարային ծրագրերը: Նախագահը հրավիրել է Ճապոնիայի գործարարներին Հայաստանում փոխշահավետ համագործակցություն իրականացնել հայ գործընկերների հետ, ներդրումներ կատարել հայաստանյան տնտեսության մեջ: Զրուցակիցները քննարկել են էլեկտրատեխնիկայի, բարձր... ավելին →