Լուրեր

ՀՀ Նախագահին Ալագյազ համայնքում ներկայացվեց գազաֆիկացման աշխատանքների ընթացքը20.04.2012

ՀՀ Նախագահին Ալագյազ համայնքում ներկայացվեց գազաֆիկացման աշխատանքների ընթացքը

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընթացքում Ալագյազ համայնքում ծանոթացավ միջին և ցածր ճնշման գազատարերի անցկացման իրականացված աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գազատարերի անցկացումն իրականացվել է «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ միջոցներից. 2012 թ-ին հատկացվել է 177,8 մլն դրամ: Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին խոստացված գազաֆիկացման... ավելին →

ՀՀ Նախագահն այցելեց Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց20.04.2012

ՀՀ Նախագահն այցելեց Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց

 Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընթացքում եղավ Արագածավան համայնքի բարեկագված թիվ 2 միջնակարգ դպրոց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում 2011 թվականի ընթացքում վերանորոգվել է դպրոցի նիստերի դահլիճը, ուսումնական երկու մասնաշենքերը և 7-րդ մասնաշենքը (ճաշարան, սպորտդահլիճ): Լրագրողների հետ ճեպազրույցում թիվ 2 դպրոցի տնօրեն Տեր Մարտիրոսյանը նշեց, որ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ20.04.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ

Հանրապետության ղեկավարն այցելել է 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող Ծաղկահովիտի թիվ 5 բազմաբնակարան բնակելի շենքի շինհրապարակ, ծանոթացել շենքի ամրացման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսված են ավարտել 2012թ. նոյեմբերին: Արագածոտնի մարզում Սերժ Սարգսյանն այցելել է նաև Արագածավան համայնքի թիվ 2 դպրոց, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացրել են 500 աշակերտ ունեցող այս ուսումնական հաստատության հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ուղղությամբ իրականացվող շինարարական... ավելին →

«Հաջողությունների ուղով հնարավոր է գնալ միասնաբար, երբ յուրաքանչյուրը կարևորում է սեփական քվեն». ՀՀԿ նախագահ20.04.2012

«Հաջողությունների ուղով հնարավոր է գնալ միասնաբար, երբ յուրաքանչյուրը կարևորում է սեփական քվեն». ՀՀԿ նախագահ

Հայաստանը հաղթել է անհավասար պատերազմում, իսկ այժմ ժամանակն է պատերազմ հայտարարել մեր թերություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 20-ին Աշտարակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Աշտարակցիներն աշխատասեր ու արդար մարդիկ են: Ես, ցավոք, չեմ ճանաչում անուն առ անուն բոլոր այս քաղաքի այն բնակիչներին, ովքեր նշանակալի դեր են ունեցել մեր... ավելին →

Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Կոշի առողջապահական կենտրոնի բացմանը 20.04.2012

Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Կոշի առողջապահական կենտրոնի բացմանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 20-ին Արագածոտնի մարզ աշխատանքային այցի ընթացքում ներկա գտնվեց Կոշի առողջապահական կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կոշի «Արմենակ և Աննա Թադևոսյանների» անվան ամբուլատորիայի կառուցում և վերազինում» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին: 2011 թվականի ընթացքում ավարտվել են կենտրոնի շենքի կառուցման աշխատանքները: Կենտրոնի բացման պատվին արժանացել էին ծրագրի իրականացումը ֆինանսավորած բարերար Աննա... ավելին →

ՀՀ ԱԺ ընտրություններին կհետեւեն նաև Միջազգային ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի դիտորդները19.04.2012

ՀՀ ԱԺ ընտրություններին կհետեւեն նաև Միջազգային ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնի դիտորդները

Միջազգային ընտրական համակարգերի փորձագիտական կենտրոնը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են փորձագետներ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և Իսրայելից: Առաքելության կազմում ընդգրկված են նաև տարբեր եվրոպական երկրների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքագետներ, իրավաբաններ և լրագրողներ, ովքեր ընտրությունների դիտարկման մեծ փորձ ունեն:... ավելին →