Լուրեր

Հանդիպում ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

25.01.2013

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ:

Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշվին վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին