Լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանը դստեր և թոռնուհու հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի01.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը դստեր և թոռնուհու հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դստեր և թոռնուհու հետ այցելել է Երևանի կենդանաբանական այգի և ներկա է գտնվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները: ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին01.06.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը կարևորել է ԱՄՆ Սենատում Հայաստանի բարեկամների գործունեությունը և ընդգծել, որ այդ սենատորների աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, նպաստել տարածաշրջանում կայունության պահպանմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական զգալի օժանդակություն է ցուցաբերել... ավելին →

Կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները31.05.2012

Կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը նիստն սկսել է` ընթերցելով մեր երկրի Սահմանադրության 55-րդ հոդվածի պահանջը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի առնելով, որ 2012 թ. մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ես Հանրապետության Նախագահին եմ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ31.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ

Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար: Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին և, կարծում եմ, նաև լավ հիմք գալիք հինգ տարիների համար: Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են և բնականաբար ապահովելու են Ազգային Ժողովի աշխատանքների սահուն... ավելին →

Հովիկ Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովի նախագահի պաշտոնին առաջադրվելու կապակցությամբ31.05.2012

Հովիկ Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովի նախագահի պաշտոնին առաջադրվելու կապակցությամբ

Հարգելի գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք, Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունը կրկին առաջադրելու համար: Նախ եւ առաջ երախտապարտ եմ Հանրապետության Նախագահին նման վստահության համար, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությանը, բոլոր իմ գործընկերներին: Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման խորհրդարանը` այս խորհրդարանը, ներկայացուցչական մարմին է բառի ամենաուղղակի իմաստով. այսօր Ազգային ժողովում ներկայացված է Հայաստանի գրեթե ողջ... ավելին →

Մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը 31.05.2012

Մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը

Մայիսի 31-ին Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն` մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ... ավելին →