Լուրեր

Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը

07.01.2013

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների շրջանակում հունվարի 6-ի երեկոյան Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը:
Իրենց ելույթներով ներկաներին ողջունել են ժողովրդական երգերի սիրված ու հայտնի կատարողները:
Համերգին մասնակցել են նաև ազգագրական երգի և պարի համույթներ:
Տոնը նշելու շտապած հարյուրավոր երևանցիները, ինչպես նաև Հայաստանի մարզերից ու Սփյուռքից ժամանած ներկաներն իրենց գոհունակություն են հայտնել՝ ընդգծելով սերունդների դաստիարակության գործում ազգային երգի կարևորությունը:
Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կամփոփվի հունվարի 13-ին` Ազատության հրապարակում կազմակերպվելիք համերգային մեծ ծրագրով:
 

← Վերադառնալ ցուցակին