Լուրեր

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով 13.06.2012

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը համալրվեց ևս մի քանի բարեկարգ բակերով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի շարք բակեր:Կուրղինյան 7 շենքի բնակիչների հավաստմամբ` համալիր բարեկարգված բակն անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ: ... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին 13.06.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Քուվեյթի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ... ավելին →

Թիան Չանչունը վարչապետին անձամբ է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահի շնորհավորանքները13.06.2012

Թիան Չանչունը վարչապետին անձամբ է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահի շնորհավորանքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձը՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում... ավելին →

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանը13.06.2012

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Էկվադորի հետ և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից, գործարարների միջև... ավելին →

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին12.06.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահին

 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 12-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում եւ անհրաժեշտ համարեց այդ փոխգործակցության շարունակականությունը: ԱԺ նախագահը... ավելին →

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն12.06.2012

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

 Ռուսաստանի օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ: ավելին →